National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
20.02.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա
1 / 24

Դանիայի Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա, որտեղ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Թոմաս Բուստրուպը եւ Միջազգային առեւտրի եւ շուկայի գծով տնօրեն Յենս Հոլստ Նիլսենը հայկական պատվիրակության անդամներին ներկայացրել են կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, Դանիայի գործարար միջավայրի հնարավորությունները, ինչպես նաեւ այլ շուկաների հետ գործարար կապերի հաստատման եւ զարգացման հեռանկարները:

Ազգային ժողովի պատվիրակությունն իր հերթին ներկայացրել է Հայաստանի բիզնես հնարավորություններն ու օրենսդրական բարենպաստ միջավայրը, այդ թվում` Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից եւ ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում զարգացող համագործակցությունից բխող առավելությունները:

Դանիական կողմի հրավերով ԱԺ պատգամավորներն այցելել են նաեւ «Կանաչ պետություն» կոչվող հաստատություն, որտեղ մանրամասներ են ներկայացվել Դանիայի պետական, հասարակական եւ մասնավոր ոլորտների կազմակերպությունների համատեղ ջանքերի վերաբերյալ՝ ուղղված մինչեւ 2050 թվականը Դանիան ամբողջությամբ վերականգնվող էներգիայի անցնելուն: Ներկայացվել են այս ուղղությամբ վերջին 50 տարիներին Դանիայի անցած ճանապարհը եւ անելիքները: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am